«ԳԻՏԱՍՏՂ» Գիտակրթական ՀԿ-ն Կաճառատուն է հիմնադրված 2025 թվականին:
«ԳԻՏԱՍՏՂ»-ի նպատակը գիտահետազոտական, գիտաուսումնական ներուժի նորացումն և առավելագույնս օգտագործումն է՝ հասարակական ներհանրապետական լավագույն փորձի ինտեգրման, միջազգային պահանջներին համապատասխանեցման ձևաչափով:
Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը և հաշվետվողականությունը:
դասընթացներ
պրոֆեսորադասախոսական կազմ
գործող մասնագետներ
«ԳԻՏԱՍՏՂ» ՀԿ-ն Կաճառատան իմ յուրովի վերարտադրումն է, - փաստում է ՀԿ-ի նախագահ Ա. Գրիգորյանը: Այստեղ գիտակրթական գործունեության տեսական-փորձառական բնույթը, գիտահետազոտական գործունեության նորովի, գլոբալ մոտեցումները առավել շոշափելի են դարձնում գիտելիքի արարչությունը:
«ԳԻՏԱՍՏՂ» -ը անվերջ ստեղծումների մոլորակ է: Այս տեսլականով առաջնորդվում ենք մենք՝ գիտական հանրույթի ներկայացուցիչներս:
Օրինակելի և արժանահավատ գիտակրթական գործունեությունը ժամանակի մարտահրավերներին դիմակայելու արմատական գործոնն է, լուսավոր ապագայի կերտման գրավականը:
Բարեխիղճ և առանց խտրականության միջանձնային հարաբերությունները գիտական հանրույթի անդամների միջև, ուսումնառուի և ուսուցանողի միջև բստահության մթնոլորտում կայուն գիտակրթական հարաբերություններ ստեղծելու նախապայմանն է:
Ժամանակի կառավարումը ինքնակառավարումից մինչև միջանձնային հարաբերությունների կառավարում, կրթական, գիտական գործունեության կառավարում ամբողջական շղթան է՝ յուրաքանչյուր ձևում հաշվետվողականության բնորոշմամբ:
Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ գիտակրթական, գիտահետազոտական գործունեության առավելագույնս կազմակերպման ռազմավարությամբ:
«ԳԻՏԱՍՏՂ» Գիտակրթական Հասարակական Կազմակերպության դասընթացները միտված են նոր մասնագիտացումների յուրացմանը՝ Վարպետաց դասընթացների եզրույթում տեսության և փորձառության համակցման մեթոդաբանությամբ կերտելու լավագույն մասնագետներ:
Դասընթացի ավարտին ուսումնառուն ձեռք է բերում՝
Բարձրակարգ մասնագետների օգնությամբ, տեսության և փորձառության համակցման միջոցներով ուսումնառուին մատուցվում է հիմնարար գիտելիք:
Տեսական-փորձառական ուսումնառության եզրույթում ուսումնառուն ձեռք է բերում մասնագիտական հմտություններ կիրառելու համապատասխան ոլորտում:
Հավաստագիրը կփաստի ուսումնական գործընթացի մասին՝ դասընթացի բովանդակության, ժամկետների, դասընթացավարի մասին, համապատասխան գիտակրթական գործունեության չափորոշիչներին: