Գրաֆիկ դիզայնը ստեղծարար լեզու է, որի միջոցով գաղափարները վերածվում են տեսանելի ձևերի։ Այն միավորում է գույնը, տառատեսակը և կոմպոզիցիան՝ փոխանցելու հստակ ուղերձ և առաջացնելու զգացմունք։ Ամեն անգամ, երբ դու տեսնում ես գրավիչ փաթեթավորում, սոցիալական ցանցերում աչքի ընկնող հրապարակում կամ ժամանակակից վեբ կայք, դրա հիմքում կանգնած է գրաֆիկ դիզայնը։
Այս ոլորտը մշտապես զարգանում է և առաջարկում է պահանջված ու մրցունակ մասնագիտություն։ Գրաֆիկ դիզայները ոչ միայն ստեղծում է գեղեցիկ լուծումներ, այլ նաև մտածում է ռազմավարական՝ օգնելով բրենդներին հաղորդակցվել իրենց լսարանի հետ։ Այստեղ դու կարող ես աշխատել տարբեր ոլորտների հետ, ստեղծել քո ոճը, համագործակցել միջազգային նախագծերի վրա և ընտրել ազատ կամ թիմային աշխատանքային ձևաչափ։ Գրաֆիկ դիզայնը հնարավորություն է՝ ստեղծագործելու, զարգանալու և քո գաղափարները դարձնելու իրական արժեք։
Դասընթացավար՝ Անուշ Բունիաթյան
Դասընթացի թեմաները՝
| 1-ին ամիս | Դասաժամ |
|---|---|
| Ներածություն՝ Գրաֆիկ դիզայնի հիմունքներ | 1ժամ |
| Photoshop․ ինտերֆեյս և հիմնական գործիքներ | 1ժամ |
| Ֆոտո վերամշակում՝ Photo Retouching | 1ժամ |
| Ֆոտո մանիպուլյացիաներ և ստեղծագործական էֆեկտներ | 1ժամ |
| 2-րդ ամիս | Դասաժամ |
|---|---|
| Պոստերների դիզայն․ Graphic Design Principles | 1ժամ |
| Adobe Illustrator․ հիմնական գործիքներ և տեխնիկաներ | 1ժամ |
| Իլյուստրացիաների ստեղծում և տեխնիկա | 1ժամ |
| 3-րդ ամիս | Դասաժամ |
|---|---|
| Տիպոգրաֆիա և տիպոգրաֆիկ պոստերներ | 1ժամ |
| Լոգոտիպերի դիզայն և ստեղծում | 1ժամ |
| Լոգոբուք, Visual Identity, Patterns | 1ժամ |
| Լեյբլ և տուփերի դիզայն | 1ժամ |
| 4-րդ ամիս | Դասաժամ |
|---|---|
| Տպագրական դիզայն և տպագրական ֆայլերի պատրաստում | 1ժամ |
| Բրենդինգ․ Բրենդի ինքնություն և հոգեբանություն | 1ժամ |
| Պրեզենտացիաների պատրաստում և դիզայն | 1ժամ |
| Behance հարթակ․ նախագծերի ներկայացում և պորտֆոլիո | 1ժամ |