«ԳԻՏԱՍՏՂ»-Ի ՆԱԽԱԳԱՀ

hhh.jpg
Անահիտ Գրիգորյան
տ.գ.թ., պրոֆեսոր

տ.գ.թ., պրոֆեսոր ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ


2024 – 2025թթ․  հանդիսացել է Մ. Մաշտոցի անվան համալսարանի ԲԱՆԲԵՐ գիտական հանդեսի գլխավոր խմբագիր: 

34 գիտաուսումնական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ երեք մենագրության, երեք ուսումնամեթոդական ձեռնարկի, Թվային Գեղանկարչության հավաքածուի անհատական ցուցահանդեսի: 

 

Ուսումնառություն
1990 – 1995թթ․  Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան - Մեխանիկական ֆակուլտետ, Ռոբոտատեխնիկական համակարգեր և համալիրներ մասնագիտություն

1995 – 1997թթ․  Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Ասպիրանտական դպրոց /Մագիստրատուրա - Մեքենաշինական ֆակուլտետ, Սարքաշինական Ճարտարագիտություն մասնագիտություն

2008 – 2011թթ․ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Ասպիրանտական դպրոց /Ասպիրանտուրա - Մեքենաշինական ֆակուլտետ, Մեքենաշինական արտադրության կազմակերպում մասնագիտություն

Գիտական աստիճան
14.07.2012թ. Մեքենաշինական ձեռնարկությունների ակտիվների օգտագործման արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը:
Գիտական աստիճանը` տ.գ.թ. 

09.12.2016թ. Ճարտարապետություն մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում

28.10.2019թ. Ճարտարապետություն մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում

 

Աշխատանքային փորձառություն
1998 – 2006թթ․ Երևանի Առևտրատնտեսագիտական տեխնիկում – դասախոս Արտադրության տեխնոլոգիա, Գծագրություն, Մաթեմատիկա առարկաների

2006 – 2009թթ․ ՀՊՃՀ- հենակետային վարժարան – Ուսուցիչ Գծագրություն առարկայի

2009 – 2010թթ․ Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարան – դասախոս Գծագրական երկրաչափություն, Գրաֆիկական մոդելավորումը AutoCAD միջավայրում առարկաների

2012 – 2013թթ․ Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարան – դասախոս Գծագրական երկրաչափություն առարկայի

2014 – 2017թթ․ Հայաստանում Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտ – դասախոս Գծագրական երկրաչափություն, Գրաֆիկական մոդելավորումը AutoCAD միջավայրում առարկաների

2021 – 2022թթ․ Եվրոպական Համալսարան – դասախոս Գծագրական երկրաչափություն, Արխիտեկտոնիկա, Մեխանիկա առարկաների

2008թ․ – մինչ օրս  Երևանի Մ. Մաշտոցի անվան Համալսարան – դասախոս Գծագրական երկրաչափություն, Գրաֆիկական մոդելավորումը AutoCAD միջավայրում առարկաների

2023թ․ – մինչ օրս Երևանի Մ. Մաշտոցի անվան Համալսարան – գիտական քարտուղար

2025թ․ Կիրառական գիտությունների միջազգային համալսարան – դասախոս Բարձրագույն մաթեմատիկա առարկայի